.jpg)
Գ. Մինասյան. Նոր դեմքերով չէ, որ պետք է իրականացվեն ծրագրեր
Կառավարության այն անդամները, որոնք փոխվել են, հանրությանը հայտնի անձիք են, որոնք իրենց աշխատանքի նախկին բնագավառներում ունեցել են լուրջ ձեռքբերումներ: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նորակազմ կառավարության մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` հավելելով, թե նախարարները պատրաստված և պատասխանատու գործիչներ են:
Դիտարկմանը, թե կառավարության կազմը գրեթե անփոփոխ է մնացել, ի՞նր փոփոխություններ են սպասելի, Գ. Մինասյանը նշեց, որ նոր դեմքերով չէ, որ պետք է իրականացվեն ծրագրեր, ժամանակը պահանջում է նոր մոտեցումներ:
«Փոփոխություններն առաջիկայում կդառնան ավելի ու ավելի ակնառու և հենց եկող տարվա սկզբից ցանկացած քաղաքացի այդ փոփոխությունները կզգա իր վրա»,- եզրափակեց խոսքը պատգամավորը: