Գալիանի. «Պույոլը չի հետաքրքրում մեզ»
08/05/2013 19:02

Գալիանի. «Պույոլը չի հետաքրքրում մեզ»

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը հերքել է այն լուրը, որ ամռանը կարող է տեղափոխվել «Միլան»: Իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ևս հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ նման բոլոր տեղեկությունները հեռու են իրականությունից, և որ «Միլանն» ամենևին հետաքրքրված չէ 35-ամյա պաշտպանի ծառայություններով:

«Մեզ հետաքրքիր չէ այդ ֆուտբոլիստը: Կառլեսին դուր է գալիս մեր ակումբը, սակայն նա ծեր է «Միլանի» համար: Սա ամենևին չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք դնում Պույոլի հնարավորությունները, պարզապես հիմա շեշտը դնում ենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Այսպիսին է մեր ենթակառուցվածքը` հաջորդ մրցաշրջանում զարգանալու համար: Որքանով հայտնի է ինձ, նա ինքն էլ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնից»: Այնպես որ, սրանք դատարկ խոսակցություններ են»,- նշել է Գալիանին:

Գալիանի. «Պույոլը չի հետաքրքրում մեզ»