11/32 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարողը` կասկածյալ
08/05/2013 19:59

11/32 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարողը` կասկածյալ

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել Ղ.Մկրտչյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական բաժնից: 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

11/32 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարողը` կասկածյալ