Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր. Ֆոտոշարք
08/05/2013 16:51

Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր. Ֆոտոշարք

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից: 

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի, ազատամարտիկների, պատգամավորների ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Աժ նախագահը Եռաբլուրում մասնակցեց նաև մայիսյան եռատոնի առթիվ ԵԿՄ-ի կազմակերպած միջոցառմանը:  

Հովիկ Աբրահամյանն այցելեց Եռաբլուր. Ֆոտոշարք