.jpg)
Քուրդ կին-գրոհայինները. Ֆոտոշարք
Թուրք-քրդական հակամարտությունը շարունակվում է արդեն քարորդ դար, իսկ Թուրքիայի Զինված ուժերի և Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների միջև զինված բախումները սկսվել են 1984 թ.-ին:


21-րդ դարի սկզբին քրդերի համարվում են աշխարհի ամենամեծաքանակ ժողովուրդը, որը չուներ պետականություն:


Սկսած 1993 թ.-ից՝ 5 անգամ միակողմանի զինադադար է հայտարարվել քրդերի և թուրքական կառավարության միջև:


1990-ական թթ.-ին քրդական զինված ջոկատները 30 %-ով բաղկացած էին կանանցից:


Քրդական մշակույթում կինը ամբողջովին կախված է տղամարդուց, սակայն զինված ջոկատներում կինը և տղամարդը մարզվում են հավասարապես:


Լուսանկարներն արվել են Իրաքի հյուսիսում գտնվող քրդերի զորավարժարաններում:


Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի մոտ գտնվող զորավարժարանում տարբեր քաղաքացիություն ունեցող քուրդ կանայք անցնում են հատուկ պատրաստություն:


Կին գրոհայինը պետք է անցնի կես տարի տևողությամբ հատուկ պատրաստություն, իսկ դրանց պայմանները չեն տարբերվում տղամարդկանց մարզման ծանր պայմաններից:


Կանայք այնտեղ սովորում են տիրապետել տարբեր զինատեսակներին:


Կանայք զորավարարժարանում սնվում են կանգնած, ինչպես զինվորները մարտական իրավիճակներում:


Քուրդ կանայք նաև զբաղվում են կրթական գործընթացներով, ուսումնասիրելով Քրդական աշխատավորական կուսակցության գաղափարախոսությունը, ինչպես նաև՝ փիլիսոփայություն և գրականություն:
Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի ցուցումով՝ այսօրվանից քրդերը լքելու են Թուրքիայի տարածքը: