23-ամյա աղջկա սպանության փաստով քրեական գործ է հարուցվել
08/05/2013 11:43

23-ամյա աղջկա սպանության փաստով քրեական գործ է հարուցվել

Մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:

Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը հյուրասենյակի վերջնամասի աջ պատի տակ գտնվող մահճակալի վրա հայտնաբերել է 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: 

Նախորդող հրապարակում` 1991 թ. ծնված աղջկա վիզը կտրել են, իսկ տունը այրել
 

23-ամյա աղջկա սպանության փաստով քրեական գործ է հարուցվել