Սիրիան կտրվել է աշխարհից. Գիշերն անջատվել է ինտերնետը
08/05/2013 10:50

Սիրիան կտրվել է աշխարհից. Գիշերն անջատվել է ինտերնետը

Այս գիշեր Սիրիան մնացել է առանց ինտերնետի: Այս մասին հաղորդում է Umbrella Security Labs ընկերությունը, որը մասնագիտացած է համացանցային անվտանգության հարցերում: 

Ինտերնետի արագության կտրուկ անկումը գրանցվել է երևանյան ժամանակով ժամը 22.45-ից: Անհասանելի են դարձել տեղական մի քանի սերվերներ: 

Սիրիայում համացանցի անջատման մասին արդեն հայտարարել է նաև Google-ը:

Տեղի ունեցացի պատճառներն այս պահին անհայտ են: 

Նշենք, որ 2012թ.-ի նոյեմեբերից հետո սա Սիրիայում համացանցի անջատման առաջին դեպքն է: Նախորդ տարի նոյեմբերի անջատման ժամանակ Ասադի իշխանությունն ու ընդդիմադիրները կատարվածի մեջ մեղադրեցին միմյանց: 

 

Սիրիան կտրվել է աշխարհից. Գիշերն անջատվել է ինտերնետը