.jpg)
Տաշքենդի դպրոցներից մեկում գտել են երկու դիակ՝ առանց երիկամների
Տաշքենդի դպրոցներից մեկի մերձակայքում հայտնաբերվել են 12-13 տարեկան տղաների մարմիններ՝ առանց երիկամների: Տղաների անհետացման մասին դիմումները տեղի ոստիկանությունը ստացել էր նախօրեին: Այս մասին հայտնում է lifenews.ru կայքը:
Չճշտված տվյալների համաձայն՝ երեխաները օրգանների վաճառքով զբաղվող խմբավորման զոհ են դարձել: Հավանաբար նրացն սպանել են դպրոցից հեռու, մի վայրում, որտեղ կարելի կլիներ իրականացներ օրգանների հեռացման վիրահատություն: Բժշկական նման գործողության համար անհրաժեշտ է ստերիլ միջավայր, մասնագետներ և համապատասխան պայմաններ, այլապես երիկամները պիտանի չեն լինի վաճառքի համար:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Չիրչիկի կոչվող բնակավայրը հայտնի է ուժային կառույցներում տիրող ամենաթողությամբ և ոստիկանների շրջանում հանցավորության բարձր մակարդակով:
Չի բացառվում, որ օրգանների ապօրինի վաճառք իրականացնում են ոստիկանների բարյացկամ վերաբերմունքը վայելող հանցավոր խմբավորումները: