.jpg)
Թուրքական ԱԳՆ. Ուելսի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումն անլուրջ է
Թուրքիայի Արտգործնախարարությունը արձագանքել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից ընդունված «Ասորիների, հայերի և հույների ցեղասպանության» որոշմանը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն հայտարարել է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի օրենսդրական խորհուրդի կողմից ընդունված «Ասորիների, հայերի և հույների ցեղասպանության» որոշումը «պատմական ճշմարտության հետ որևէ կապ չունի» և ընդգշել, որ Թուրքիան քննադատում և մերժում է այն:
ԱԳՆ-ն նաև նշել է, որ որոշումը Ուելսի խորհրդարան ներկայացրել է «Թուրքիայի նկատմամբ բացասական դիրքորոշում և վերաբերմունք ունեցող հայտնի տեղական քաղաքական գործչի կողմից` նահանգային խորհրդարանում քիչ քանակով խորհրդարանականների ներկայությամբ», ինչը, ըստ թուրքերի, անլուրջ և անառողջ մոտեցում է չափազանց զգայուն թեմայի նկատմամբ:
«Ակնհայտ է, որ չափազանցությամբ և նախապաշարմունքներով հայտնի Էթնիկ լոբբիի ազդեցոթյան ներքո փոքր քաղաքական հաիշվներով արվող նմանատիպ որոշումների միջոցով պատմության վերաշարադրվում է»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է` նմանատիպ նախաձեռնությունները նպատակ ունեն Թուրքիայի և Ավստրալիայի միջև յուրահատուկ հարաբերությունները հարվածի տակ դնել:
Նախորդող հրապարակում՝ Հարավային Ուելսի խորհրդարանն ընդունել է հայերի ցեղասպանությունը