.jpg)
Թուրքերը Դիարբեիքրի կաթոլիկ եկեղեցում ղուրան են ընթերցել
Դիարբեքիրի Սուրի նահանգում գտնվող կաթոլիկ եկեղեցիներից մեկում «Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների շաբաթ» ծրագրի շրջանակներում անցկացվող միջացառման ընթացքում Դիարբեքիրի գլխավոր իմամը Ղուրանից հատվածներ է կարդացել:
Հիմնադրամների տարածաշրջանային տնօրեն Մեթին Էվսենը, հանդես գալով ելույթով, ասել է. «Մենք հպարտանում ենք մեր Դիարբեքիրով: Այն միավորում է 33 քաղաքակրթություն: Մեր պատկերացմամբ` բոլոր աղոթատեղիները սուրբ են: Այս սուրբ վայրում հիմա էլ, առաջ էլ Ալլահի անուն է հիշատակվել»:
Միջոցառմանը ներկա գտնվող ասորական եկեղեցու քահանան իր խոսքում ամբողջ աշխարհին, մասնավորապես ` Սիրիային խաղաղություն է մաղթել: Նա կոչ է արել ազատ արձակել Սիրիայում արռանգված հոգևորականներն: Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը: