Գինու խցանի պատրաստման ողջ ընթացքը՝ լուսանկարներում
08/05/2013 20:14

Գինու խցանի պատրաստման ողջ ընթացքը՝ լուսանկարներում



1. Այն տեսքը, որ ունեն ներկայում գինու խցանները, հայտվել է 18-րդ դարում, ապակյա շշերի հայտնվելուն զուգընթաց: Մինչ այդ գինու տարրաների համար որպես խցան օգտագործվում էր կտորը կամ փայտի կտորը, որի պատճառով ժամանակի ընթացքում գինին կորցնում էր համը, երբեմն նաև՝ փչանում: Ներկայիս խցանները, ճիշտ մշակման դեպքում, չեն ազդում գինու կամ կոնյակի համային հատկությունների վրա:


2. Խցանները պատրաստվում են կաղնու ծառից, որն աճում է Եվրոպական որոշ երկրներում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Թունիսում և Ալժիրում: Այլ երկրներում խցանի կաղնի գրեթե չի աճում:  



3. Կաղնու կեղևն առաջին անգամ հանում են երբ ծառը դառնում է 20-25 տարեկան: Հաջորդ 10 տարիներին ծառը պետք է վերականգնվի: Բացի այդ, ծառի կեղևը կարելի է հանել միայն որոշակի սեզոնի ժամանակ, երբ կեղևը գրեթե ինքն իրեն է դուրս գալիս: Այդ դեպքում ծառը կվնասվի: Ծառի կեղևը հանում են հատվածաբար, այդ պատճառով մի կողմից ծառը մերկ է երևում: Մեկ ծառի կեղևից ստացվում է մոտավորապես հազար խցան: 150 տարեկան ծառի կեղևից պատրաստված խցանն ամենաորակյալն է համարվում: 200 տարեկան ծառի կեղևն արդեն հիվանդ է լինում ու ստացված խցանը որակյալ չէ: Ծեր ծառերն արմատախիլ են անում ու փոխարենը տնկում նորը:



4. Կաղնին ծառերից միակն է, որի կեղևն ամբողջությամբ ենթակա է վերականգնման: Ծառերի վրա նշումներ են անում, որպեսզի պարզ լինի, թե երբ կարելի է օգտագործել կեղևը: Օրինակ, 7 թիվը նշանակում է, որ վերջին անգամ ծառի կեղևը հանել են 2007 թվականին:



5. Կտրված կեղևը տեսակավորվում է: Առաջին կարգի կեղևն ուղարկվում է արտադրամաս, որտեղ արտադրվում է լավագույն որակի գինին ու կոնյակը: Պակաս որակյալ կեղևը կարող է օգտագործվել շինարարության մեջ, օրինակ, ձայնամեկուսացման համար: 



6. Վերջապես, երբ խցանի հումքը արտադրամասում է, այն մի քանի ամիս թողնում են բաց երկնքի տակ: 


 
7. Կեղևը ենթարկվում է ջերմամշակման: Խցանը «եփվում է» մեծ կաթսայում, որի ընթացքում ոչնչանում են ամեն տեսակ կենդանիները, որոնք կարող են լինել ծառի կեղևի վրա: 




8. Այնուհետև կեղևը շերտերով կտրում են, ու կրկին խմբավորում, մանրէազրկում ու նորից լվանում:

 

9. Այս ամենից հետո կտրվում է խցանը, իսկ մնացորդներին ավելացնում են հատուկ սոսինձը և ծանրության տակ դնում: 

10. Խցաններն այս փուլում պատվում են հատուկ փոշիով: Այս տեսակի խցաններն օգտագործվում են միջին կարգի գինիների համար: Ամենաէժան ու մասսայական խցանները, որոնք օգտագործվում են նաև շամպայնի համար, պատրաստվում են խցանի մնացուկներից: Այսպիսի խցաններ լինում են նաև միջին ու ցածր որակի գինիների դեպքում, որոնք նախատեսված են արագ վաճառքի ու ոչ երկար պահպանման համար: 



11. Մնացած թափոններից տարատեսակ նյութեր են պատրաստում: Արտադրամասը, որտեղից դուրս են գալիս արդեն պատրաստի խցանները, թույլ չի տրվում մտնել առանց ականջակալների ու շնչուղիները փակելու: Այստեղ աղմոտ է ու փոշոտ: Ծանրության տակից դուրս եկող խցանափայտը շատ տաք է լինում: Սառելուց հետո այն ուղարկվում է մշակման, որտեղ էլ կտրատվում է: 



12. Եթե սենյակի պատերին կպցնեք այս նյութերը, ապա վստահ եղեք, որ ինչ էլ անեք, միևնույն է հարևանները որևէ բան չեն լսի: Շինարարներ սիրում են խցանը, քանի որ այն հրդեհի դեպքում թունավոր գազեր չի արտադրի, ի տարբերություն պլաստիկ նյութերի:



13. Նախկինում խցանի որակը ստուգում էին ձեռքով: Քանի որ խցանի չափը կարող է տարբեր լինել, ոչ բոլոր գործընթացներն են վստահվում մեքենաներին: 

14. Պատրաստի խցաները խմբավորվում են: Այս փուլում աշխատում է հատուկ սարք, որը սքանավորում է խցանի մակերսեը ու հայտնաբերում է ճաքերն ու թերությունները, որից հետո ընկնում է նախատեսված զամբյուղը: Այս ամենից հետո կրկին ստուգում են խցանի որակը: Հետո լվանում են, սպիտակեցնում և 24 ժամ թողնում 12 % սպիրտի լուծույթի մեջ: 



15. Պատրաստի խցանները կարող են երկար պահպանվել միայն անհրաժեշտ պայմանների դեպքում՝ խոնավության, գինու և խցանի շփման դեպում: Վատ որակի խցանները նույնպես կարող են պահպանվել, սակայն ավելի կարճ ժամանակով: Սոսնձված կամ սեղմված խցանները թույլ են տալիս գինին պահպանել ընդամենը մի քանի տարի, ժամկետն անցնելուց հետո վտանգ կա, որ խմիչքը կփչանա: 



16. Խցանները չորանում են, օդը ներթափանցում է շշի մեջ ու գինին փչանում է: Սխալ է գինու շշերն ուղղահայաց պահելը, այսպես գինիները պահվում են վաճառակետերում: Մի քանի ամիս նման դիրքում մնալուց հետո գինին կարող է փչանալ կամ փոխել համար: 


17. Խցանի թափոններից ոչ միայն շինարարական նյութեր են պատրաստվում, այլև պայուսակներ, կոշիկ և նույնիսկ հովանոց: Խցանի արտադրության մեջ  թափոններ գրեթե չեն լինում: Ավելացած մասերից փրկարարական իրեր են պատրաստվում: Խցանի նյութը իր վրա կարող է պահել սեփական կշռից մի քանի անգամ ավելի ծանրություն ու գրեթե ջուր չի կլանում: 



18. Միայն բնական խցանն է գինուն թույլ տալիս «շնչել»: Բնական խցանով փակված շշերը կարող են պահվել տասնյակ ու նաև հարյուրավոր տարիներ՝ հատուկ պայմանների դեպքում: Գինեգործները երկար տարիների փորձից հետո եկել են եզրահանգման, որ բնական խցանը ոչ միայն պահպանում է, այլև՝ լավացնում է գինու բույրը:

Գինու խցանի պատրաստման ողջ ընթացքը՝ լուսանկարներում