.jpg)
Աղբարկղերի մոտ նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ են հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՊՊԳՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան փողոցի մոտի թունելների մուտքի աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի և տրամաչափի 532 փամփուշտ, 3 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: