ԲՀԿ-ական նախկին մարզպետը կկալանավորվի
08/05/2013 09:17

ԲՀԿ-ական նախկին մարզպետը կկալանավորվի

«Ժամանակի» տեղեկություններով, Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանին շուտով կկալանավորեն:

Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Թերթի տեղեկություններով, այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի 10 միլիոն դրամի յուրացում: Ս. Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը թողնելով դեռևս անցած տարի՝ նա ակտիվորեն սկսել է ծավալել բիզնես գործունեություն:

 

ԲՀԿ-ական նախկին մարզպետը կկալանավորվի