ՀԱԿ-ի հույսը հրեշտակների վրա է կամ էլ`  ուղղիչ գաղութների
08/05/2013 18:17

ՀԱԿ-ի հույսը հրեշտակների վրա է կամ էլ` ուղղիչ գաղութների

ՀՀ սպորտի նախարարի փոփոխությամբ հստակեցվում է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև խզում կա: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նորակազմ  կառավարության մասին, ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Շարունակելով խոսքը` Լ. Զուրաբյանն ասաց, որ նոր կառավարությունից պետք  չէ էակական փոփոխություններ  ակնկալել:

«Ի՞նչ եք կարծում, եթե հինգ տարի մի իշխանություն թալանել է այս երկիրը, ուղղորդել է բազմաթիվ չարաշահումներ, այդ իշխանությունը, երբ կառավարելու համար ստանում է ևս հինգ տարի, ո՞ր հրաշքով պետք է կերպարանափոխվեր, եթե, իհարկե, նրանց այս գիշեր երազում չերևան հրեշտակներ և ճիշտ ճանապարհի վրա չդնեն»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Եզրափակելով խոսքը` նա նշեց, որ որևէ հույս չունի, որ իշխանությունները կփոխվեն կամ որևէ լավ գործ կանեն, «մեր հույսը հրեշտակների վրա է կամ էլ ապագայում՝ ուղղիչ գաղութների»:

ՀԱԿ-ի հույսը հրեշտակների վրա է կամ էլ` ուղղիչ գաղութների