Ռուդոլֆ Գրիգորյանը` Ֆրանսիայի չեմպիոն
11/05/2013 16:17

Ռուդոլֆ Գրիգորյանը` Ֆրանսիայի չեմպիոն

Ֆրանսիայի մինչև 18 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուդոլֆ Գրիգորյանը: Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Եվս մեկ հայ շախմատիստ` Գարի Ժիրոյանը, հաղթողից հետ է մնացել միայն կես միավորով և բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գարին 83 մասնակիցների մեջ 4-րդն էր:

Ռուդոլֆ Գրիգորյանը` Ֆրանսիայի չեմպիոն