Ալեքսանդր Արզումանյանը լքել է նաև «Ազատ դեմոկրատները»
14/05/2013 19:04

Ալեքսանդր Արզումանյանը լքել է նաև «Ազատ դեմոկրատները»

«2010-ից հետո ՀՀՇ-ի հետ որոշակի տարաձայնություններ եղան` կապված վարչության ձևավորման հետ, և մի քանի անդամներ որոշեցինք դուրս գալ, քանի որ կար պահանջարկ՝ ազատական թիմ ձևավորելու, ստեղծեցինք «Ազատ դեմոկրատները»: Սակայն մայիսի 2-ին դիմում եմ ներկայացրել «Ազատ դեմոկրատներից» դուրս գալու մասին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության արդեն նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Ա. Արզումանյանը հայտնեց, որ առանձին ասուլիսով հանդես կգա:

Հարցին, թե ինչպե՞ս է իրականացնելու պատգամավորական գործունեությունը, Ա. Արզումանյանն ասաց, թե քանի որ խմբակցությունից դուրս գալու կանոնակարգ չկա, ինքը կշարունակի իր խորհրդարանական գործունեությունը «Ժառանգություն» խմբակցությունում:

«Անկախ նրանից, թե ես որ կուսակցությանն եմ պատկանում, կշարունակեմ պատգամավոր լինել»,- եզրափակեց խոսքը Ա. Արզումանյանը:

 

Ալեքսանդր Արզումանյանը լքել է նաև «Ազատ դեմոկրատները»