.jpg)
Ո՞ր կուսակցությունում կլինի Վանո Սիրադեղյանը` ՀԱԿ-ում, թե՞ ՀՀՇ-ում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որի թեման ՀՀՇ նոր կուսակցության վերականգնումն էր, լրագրողները նախաձեռնող անդամներից հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանը տեղյա՞կ է, գիտի՞ այս նախաձեռնության մասին:
Ինտերնետի դարում, Արարատ Զուրաբյան խոսքով, եթե ցանկություն ունենա կապ հաստատել՝ կկապվի իրենց հետ, սակայն մինչ հիմա դեռ կապ չի հաստատել. «Վանո Սերադեղյանը մեզ երբևէ չի զանգում: Ես ցավում եմ, որ մենք կապ չունենք նրա հետ»:
Ասուլիսին մասնակից Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, թե Վանո Սիդաեղյանն արդեն իսկ ընդգրկված է նորաստեղծ ՀԱԿ կուսակցության վարչության կազմում և որևէ հայտարարություն չի արել, որ չի համաձայնում մնալ այդ կազմում. «Մենք կուսակցականների որս չենք անցկացնում: Եթե նա նման որոշում կայացնի, նա մեր հարյուր տարվա ընկերն է, կարող է մեզ հետ կապ հաստատել, և մենք էլ պատրաստ ենք համագործակցել»:
Արարատ Զուրաբյանն իր հերթին ասաց, որ Վանո Սիրադեղյանը քաղաքական հալածյալ է. «Մեր բոլորի ցանկություն է, որ նա վերադառնա Հայաստան, իսկ թե որ կուսակցության կազմում կլինի, արժե հանգիստ թողնել մարդուն: Կգա օրը՝ կտեսնեն»: