.jpg)
«Բարև Երևանը» վերցնում է ավագանու մանդատները
Երևանի ավագանու ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը կվերցնի ավագանու իր 6 մանդատը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք մեր գործունեությունը ծավալելու ենք ակտիվ, ինչպես նախկինում, մեր վերահսկողոկան գործառույթն ենք իրականացնելու, աշխատանքն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` հավելելով, թե ավագանիում ընդգծկված այլ քաղաքական ուժերի հետ որևէ պայմանավորվածություն դեռ չկա:
Այս պահի դրությամբ, Ա. Մարտիրոսյանի խոսքով, Ավագանի կանցնեն` ինքը` Արմեն Մարտիրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անկուսակցական Գագիկ Բաղդասարյանը, իրավախորհրդատու, «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամ Արթուր Գասպարյանը և կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: