.jpg)
Արցախում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է համակարգված աշխատանքների իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: