Բակո Սահակյանը  հանձնարարականներ է տվել
14/05/2013 13:10

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական և հարկային մարմինների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները և աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել