.jpg)
7 սարսափելի զոհաբերություն, որոնց դիմում էին կանայք՝ հանուն գեղեցկության
Մարդիկ կարող են վրդովվել, որ հին արժեքները մնում են անցյալում, կարող են ծաղրել նախնիների միամտությունն ու անտեղյակությունը, բայց երբ խոսքը վերաբերում է կնոջ՝ գեղեցիկ լինելու ցանկությանը, այն էլ ամեն գնով, այստեղ ժամանակը քիչ բան է փոխում:
1. Սեղմիրաններ

Գիտեք, թե ինչն է տղամարդու համար ամենաձանձրալին համարվում. կնոջ առողջ մարմինը: Հարցնում եք ինչո՞ւ: Ինչ եք կարծում՝ 19-րդ դարում տղամարդիկ ինչու էին ջանասիրաբար կետ որսում: Որպեսզի կանայք կարողանաին կետի ներքին օրգաններից սեղմիրան պատրաստել ու «վնասեl» սեփական օրգանները:
2. Մկնդեղ

19-րդ դարում նորաձև էր մկնդեղ խմելը՝ դեմքին գույն հաղորդելու, աչքերին՝ փայլ, իսկ մարմնին գրավչություն տալու համար: Մկնդեղի «հնարքը» մի շարք պարտադիր պայմաններ ուներ: Պարտադիր էր, որպեսզի նորալուսին լիներ, առաջին չափաբաժինը շատ փոքր էր, քանի որ օրգանիզմը պետք է սովորեր ու դիմադրեր: Եթե կինը մեկ անգամ օգտագործել է այդ նյութը, ապա ամբողջ կյանքի ընթացքում չի կարող հրաժարվել, այլապես կմահանա: Հակացուցումներ ևս կան: Մկնդեղը երբեմն խպիպ էր առաջացնում կամ մահվան պատճառ դառնում: Երբ հարցը գեղեցկությանն է վերաբերում, կնոջը ոչինչ չի կարող կանգնեցնել:
3.Ժապավենաձև որդեր

Կանայք հանուն գեղեցկության ոչ միայն իրենց առողջությունն էին վտանգում, այլև իրենց ներսում «պահում» էին այս զզվելի մակաբույծներին: Կանայք այս մակաբույծի ձվերը կուլ էին տալիս որպես հաբ, այնուհետև դրանք զարգանում էին աղիներում, սնվում էին այն բոլոր նյութերով, որոնք անհրաժեշտ էին առողջ օրգանիզմին: Կինը նիհարում էր, մակաբույծները՝ մեծանում: Որոշ որդերի երկարությունը հասնում էր 30 մետրի: Հարկ է նշել, որ ցանկության դեպքում հնարավոր է ազատվել այս հյուրերից: Բայց մի պահ պատկերացրեք, թե ինչպես են այս զզվելի կենդանիները մետր առ մետր դուրս գալիս ձեր օրգանիզմից:
4. Ոտնաթաթերի փաթաթում

Պատմաբանների մի խումբ կարծում է, որ «Մոխրոտի» արմատները պետք է փնտրել Չինաստանում: Որևէ այլ մշակույթում արժեքավոր չի համարվում աղջկա ոտքի բացառիկ չափսը: Եթե խոսքը նախկին հազարամյակի Չինաստանի մասին է, ապա ամեն բան տեղն է ընկնում:
Այս ավանդույթը, ըստ երևույթին, ի հայտ է եկել 10-րդ դարի վերջին: Փոքրիկ աղջկա ոտնաթաթերը կապում էին հնարավորինս ամուր, իսկ իմաստը նրանում էր, որ ժամանակի ընթացքում ոտքերը պետք է նմանվեին ոսկե լոտուսի: Ոտքերն այնպես էին սեղմվում ու ծալվում, որ նույնիսկ լվանալն էր անհնար դառնում: Տղամադիկ այս ամենը չէին տեսնում, քանի որ բաց ոտքերով նույնիսկ ամուսնու մոտ ներկայանալն անընդունելի էր:
Ընթացքը շատ ցավոտ էր լինում, արդյունքում ոտքերը դեֆորմացվում էին ու կանայք կաղում էին: Չինացիների նպատակն էլ հենց այս էր: Անվստահ քայլվածք, տիկնիկի ոտքի չափի ոտնաթաթեր. ահա թե ինչ համար էին այդ տանջանքները:
5. Ռադիոակտիվ կոսմետիկա

1930-ականների Ֆրանսիայում Flo-radia կոսմետիկան մեծ պահանջարկ ուներ՝ դրանում օգտագործվող ռադիոակտիվ նյութերի շնորհիվ: Կոսմետիկ միջոցի գովազդը հրաշքներ էր խոստանում. «Ապահովում է բջիջների կենսունակությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, մաշկը դարձնում է հարթ, ազատում է ճարպից, օգնում է խուսափել մաշկի ծակոտիների լայնացումից, ազատում է կորյակներից, թարախային բշտիկներից, պիգմենտացիայից, պաշտպանում է, կանխում մաշկի ծերացումը, հարթում կնճիռնեը, մաշկին տալի է վառ ու թարմ երանգ»:
Կանայք հիացած էին այս կոսմետիկայով, քանի դեռ օգտագործումից չէին սկսել «կախվել» նրանց ծնոտները:
6. Բելադոննա

«Բելլադոննա» բույսի անվանումը թարգմանվում է որպես «գեղեցիկ կին»: Երբ բույսի հյութը կաթեցնում էին աչքերի մեջ, դրանք սկսում էին փայլել, իսկ բիբը լայնանում էր: Իհարկե, հետո այս գեղեցկության համար կանայք կորցնում էին տեսողությունը:
7. Կապարի փոշի

1700-ական թվականներին դեմքի գույնի նկատմամբ շատ խիստ էին: Այդ ժամանակ քիչ էին հանդիպում մինչև խոր ծերություն ապրած մարդիկ: Կանանց մաշկին բշտիկներ էին առաջանում, իսկ լավանալուց հետո անգամ հետքեր էին մնում: Հետքերը փակելու լավագույն միջոցը համարվում էր կապարի փոշին: Այն հարմար միջոց էր՝ ոչ թանկ, ծածկում էր մաշկի վրա առկա բոլոր տհաճ բծերը: Բայց հետո ուղեղի ուռուցք, կաթված... գրեթե բոլոր օրգանները սկսում էին վատ գործել: Գեղեցկուհիների միակ մխիթարությունն այն էր, որ նրանք գեղեցիկ կլինեն դագաղում: