Գրոզնի. «Շախտյորը» պետք է ամրացնի պաշտպանության կենտրոնը»
14/05/2013 20:06

Գրոզնի. «Շախտյորը» պետք է ամրացնի պաշտպանության կենտրոնը»

Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին խոսել է այն մասին, թե Դոնեցկի «Շախտյորը» որ դիրքերում պետք է համալրում կատարի, ինչպես նաև հայտարարել է, որ ակումբը պետք է պահպանի իր առաջատարներին:

«Շախտյորը» բոլորից լավ է պատրաստ մրցակցությանը Եվրոպայում,- կարծում է Գրոզնին:- Այդ մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ նրան կարողացավ կանգնեցնել միայն Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը` «Բորուսիան»: Բայց «հանքափորները» պետք է աշխատեն: Առաջին` անհրաժեշտ է պահպանել առաջատարներին` Սռնային, Ֆեռնանդինյոյին ու Մխիթարյանին: Երկրորդ` հարկ է ամրացնել պաշտպանության կենտրոնը և գտնել գոլ խփող հարձակվողի: Մենք խոսում ենք շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստների մասին, քանի որ «Շախտյորը» լուրջ նպատակներ է հետապնդում Չեմպիոնների լիգայում»:

Գրոզնի. «Շախտյորը» պետք է ամրացնի պաշտպանության կենտրոնը»