Քաղաքագետ. Հայաստանում ընդդիմության ինստիտուտը կայացման փուլում է
14/05/2013 15:05

Քաղաքագետ. Հայաստանում ընդդիմության ինստիտուտը կայացման փուլում է

«Երևանի ավագանու ընտրություններն անցան նույն կերպ, ինչպես անցել էին նախագահական ընտրությունները: Ժողովուրդը նախապես գիտեր ինչ է լինելու և բարեբախտաբար, կամ դժբախտաբար եղավ այն, ինչ բոլորը ակնկալում էին»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին և ընդդիմության գրանցած ցուցանիշներին, ասաց քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ընդդիմության ինստիտուտը դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու:

«Ընդդիմության ինստիտուտը դեռևս գտնվում է կայացման փուլում և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը միասնական չէր: Իմ կարծիքով՝ ընդդիմությունը դեռևս չի կարողանում իր տեղը գտնել այս քաղաքական համակարգում»,-նշեց Հ. Շափաղաթյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները միշտ կարողանում են ընդդիմությունից ավելի համագործակցված գործել և հասնել հաջողությունների:

Անդրադառնալով «Բարև Երևան» դաշինքի Երևանի ավագանի ընտրություններում գրանցած արդյունքներին՝ բանախոսը նշեց, որ ինչքան էլ խոսվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատը, կոնտինգենտը իրենը չէ, դժգոհների խումբ է, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի կայուն էլեկտորատ:

«Րաֆֆի Հովհաննիսյանին ամենահավատարիմ էլեկտրոտատը իրեն ցուցադրեց Երևանի ավագանու ընտրություններում` ձայն տալով «Բարև Երևան» դաշինքին»,- հավելեց քաղաքագետը:

 

Քաղաքագետ. Հայաստանում ընդդիմության ինստիտուտը կայացման փուլում է