.jpg)
Պուտինի կողմից Քեմերոնին հայկական կոնյակ նվիրելը խաղաղասիրության նշան էր
«Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է հոդվածագիր Դմիտրի Սեմուշինի`«Արևմուտքի շանտաժը և Պուտինի նվերը. Ջոն Քերին և Դևիդ Քեմերոնը ի՞նչ ձեռքբերում ունեցան Մոսկվայից» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Մայիսի 10-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդիպել են` քննարկելու Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու հարցը:
Բիտանական «Тelegraph» պարբերականը նշել է, որ Քեմերոնը ընտրել է իր համար Մարգրետ Թետչերի դերը` միջնորդի դեր ստանձնելով երկու տերությունների` ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև:
«Independent» նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը պսակվել է որոշակի հաջողություններով. մոտ ապագայում Սիրիայում հարցի վերաբերյալ տեղի կունենա խաղաղության կոնֆերանս:
Լոնդոնը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա, իսկ Մոսկվան դեմ է օտարերկրյա որևէ միջամտության` հօգուտ հակամարտության որևէ կողմի:
Սիրիայում նոր կառավարությունն առանց Ասադի կլինի ընդդիմության և Արևմուտքի ձեռքբերումը՝ առանց անհրաժեշտ ծախսատար ռազմական միջամտության: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան իրենց այս ծրագիրն իրականացնելու համար դիմում են կոպիտ շանտաժի, երբ Դամասկոսին մեղադրեցին քիմիական զենքերի օգտագործման մեջ: Քերիի և Քեմերոնի այցերը ցույց են տալիս, որ սա «կարգավորման» ուղղված քաղաքական իրադարձությունների շղթա է, սակայն իրականում ավելի է ապակայունացնելու Մերձավոր Արևելքը:
Նվերը, որը Սոչիում մատուցեց Պուտինը Մեծ Բրիտանիայի վարչապետին` հայկական կոնյակը (Հիշեցնենք, որ 1945 թ. Ստալինը հայկական կոնյակ էր նվիրել Ուինսթոն Չերչիլին), կարող է խորհրդանշել Մոսկվայի խաղասիրական ցանկությունը, սակայն միևնույն ժամանակ, սպառնալիքներին և ճնշմանը արձագանքելու պատրաստակամությունը»: