.jpg)
Տիեզերքում նկարահանվել է առաջին տեսահոլովակը (Տեսանյութ)
Կանադացի տիեզերագնաց Քրիստոֆեր Հեդֆիլդը տիեզերքում կատարել է Դեվիդ Բոուիի «A Space Oddity»-ի երգն ու նկարահանել է դրա տեսահոլովակը: Այսպիսով այս երգը դարձել է առաջինը, որի հոլովակը նկարահանվել է տիեզերքում: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
Նշենք, որ Քրիստոֆեր Հեդֆիլդը համարվում է ամենաշփվող տիեզերագնացներից մեկը, քանի որ տիեզերքում գտնվելու ընթացքում նա շատ հաճախ էր գրառումներ կատարում իր միկրոբլոգում: