.jpg)
2018-ին կվերադառնա՞ քաղաքականություն. Ռ. Քոչարյանը խորհրդավոր ժպտում է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Աբովյան քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Լրագրողների հարցերին` արդյոք նա պատրաստվում է 2018 թ-ին վերադառնալ քաղաքականություն, Ռ. Քոչարյանը ոչինչ չպատասանեց` միայն խորհրդավոր ժպտաց:
Ռ. Քոչարյանը եկեղեցու օծման արարողությանը ժամանել է իր տիկնոջ` Բելլա Քոչարյանի ուղեկցությամբ: Ռ.Քոչարյանը եկեղեցու մուտքի մոտ ողջունեց Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամներին և ողջագուրվեց Գ. Ծառուկյանի ծնողների հետ: Դրանից հետո նա, բարևելով տարբեր պաշտոնյաներին, իր տիկնոջ հետ շրջեց եկեղեցում` ծանոթանալով կառույցի ճարտարապետությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտել են եկեղեցի, մնացած բոլոր պաշտոնյաների առջև դռները փակվել են, իսկ մի քանի րոպե անց բոլորին հրավիրել են ներս:
Եկեղեցու շինարարությունը տևել է 7 տարի: