.jpg)
Բալասանյանը վստահ է` Ծառուկյանը և Վարդանյանը հանուն սպորտի ամեն ինչ կանեն
Գյումրի քաղաքում կատարվում են ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքներ, որպեսզի կարողանանք փոխել քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը: Մի քանի լրագրողների հետ զրույցում, խոսելով տարածված տեսակետի մասին, թե Գյումրին կրիմինալ քաղաք է: Նման կարծիք հայտնեց Գյումրի քաղաքի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը:
Նա լրագրողներին խնդրեց, որպեսզի չասեն, թե Գյումրին կրիմինակլ քաղաք է. «Գյումրին կրիմինալ քաղաք չէ, չկա նման բան: Գյումրին եղել և մնում է մշակույթի, սպորտի քաղաք և շարունակելու է այդիսին լինել»,- ասաց Ս. Բալասանյանը:
Գյումրիին, Բալասանյանի խոսքով, պետք է մեծ ուշադրություն դարձվի, պետք է աշխատատեղեր ստրեղծվեն պետք է փորձել ներդրումներ կատարել, «միայն աշխատատեղեր ստեղծելով, սոցիական խնդիրները լուծելով հնարավոր է արդյունքի հասնել»:
Դիտարկմանը, թե Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններիը լարված են, ի՞նչ արդյունքի կհասնեն այդ ոլորտում, Ս. Բալասանյանը կրկին ասաց, որ ոչ մի լարվածություն չկա. «Մենք սպորտի կողքին կանգնած ենք, այդպիսի հարաբերություն չկա, նման խոչընդոտ չկա և ես վստահ եմ, որ նրանք հանուն սպորտի ամեն ինչ անելու են»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսի՞ հարաբերություններ են Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի միջև, Ս. Բալասանյանը խնդրեց իրեն նման հարցերով չդիմել, ապա կոչ արեց անձնապես դիմել նշյալ անձանց:
ԲՀԿ-ական Ս. Բալասանյանը չպատասխանեց նաև հարցին, թե ԲՀԿ-ն ընդդիմությանո՞ւն է, թե՞ այլընտրանք. «Այդ հարցին կպատասանեմ սեպտեմբեր ամսին»: