Ս. Հասրաթյան. ԼՂՀ բանակը օտարերկյա վարձկանների կարիք չունի
14/05/2013 12:00

Ս. Հասրաթյան. ԼՂՀ բանակը օտարերկյա վարձկանների կարիք չունի

«Ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն այնքան մարտունակ են, որ այլ երկրների վարձկանների կարիք չունեն: ՊԲ-ն ունի հատուկ ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի են ոչ միայն կասեցնել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն, այլև դրանց անհամարժեք պատասխան հասցնել: Վերոնշյալ լուրերը ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական պրոպագանդայի հերթական արգասիք»,- մեկնաբանելով ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության տարածած լուրերը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանցի դիպուկահարները ռուս դիպուկահարների են վնասազերծել, ովքեր Ղարաբաղի տարածքում զբաղվել է դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի պատրաստությամբ: 

Ս. Հասրաթյան. ԼՂՀ բանակը օտարերկյա վարձկանների կարիք չունի