.jpg)
Independent. Ինչպե՞ս կարող է Թուրքիան հույսեր փայփայել
Independent պարբերականը տպագրել է հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկի` «Թուրքիայում նախըտրում են մոռացության մատնել հայ հերոս Թորոսյանին, ով Էնվեր Փաշայի կողմից շքանշանների է արժանացել»:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն որոշ կրճատումներով.
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, որի ժամանակ մեկ ու կես միլիոն հայերի սպանվեցի օսմայան թուրքերի ձեռքով, Թուրքիայի կառավարությունը ծրագրում է նույն թվականին նշել Գալիպոլիի մարտում դաշնակիցների դեմ տարած Թուրքիայի հաղթանակը՝ այդպիսով ուշադրությունից զերծ պահելով հայկական ջարդերի մասին հիշողությունները: Թուրք լոյալիստ ակադեմիկոսներն արդեն ամեն ջանք գործադրել են՝ արհամարհելու բազմահազարանոց արաբական զորքերի ներկայությունը 1915 թվականի Գալիպոլիի մարտում թուրքական բանակի շարքերում: Հերթը ծագումով հայ հրետանային ջոկատի սպա Սարգիս Թորոսյանինն է, ով Գալիպոլիի մարտում խիզախության համար շքանշանների է արժանացել: Փորձ է արվում նրան ներկայացնել որպես «ստախոս», որը կեղծել է սեփական կենսագրությունը:
Իրականում կապիտան Սարգիս Թորոսյանն իր քաջության համար մեդալներով է պարգևատրվել Էնվեր Փաշայի կողմից, որը Օսմանյան հիերարխիայի ամենահզոր մարդն էր ու Թուրքիայի ռազմական հարցերով նախարարը: Գալիպոլիի մեծագույն հերոսը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր, որը հիմնադրել է ժամանակակից Թուրքիա պետությունը:
Ակադեմիկոսները պնդում են, որ Էնվերից ստացած երկու մեդալների մասին կապիտանը նույնպես հորինել է, մինչդեռ թուրք ականավոր պատմաբաններից մեկը՝ Թաներ Աքչամը, ով ճանաչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը, փորձել է գտնել Թորոսյանի հետնորդներին, նրանց հետքով ԱՄՆ ուղևորվել, հանդիպել նրա թոռնուհուն և ուսումնասիրել երկու օսմանյան մեդալները, որից մեկը կրում է Էնվեր Փաշայի ստորագրությսն բնօրինակը:
Ինչպե՞ս կարող է Թուրքիան հույսեր փայփայել միանալու ԵՄ-ին, երբ դեռ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը:
Թորոսյանի հուշերը, որոնք հավաքված են «Դարդանելիից Պաղեստին» գրքում, առաջին անգամ լույս է տեսել Բոստոնում՝ 1947 թվականին: Գրքի օրինակը դեռևս 20 տարի առաջ ուսումնասիրել է Ստամբուլի Բիլգի համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր Այհան Աքթարը և զարմացել հայ բնակչությանը ոչնչացնելու Թուրքիայի փորձերի վրա՝ այն դեպքում, երբ ծագումով հայ սպաներ էին կռվում օսմանների համար:
Իր գրքում Թորոսյանը նկարագրել է պայքարը Գալիպոլիի և այլ մարտերում, որոնց ինքը մասնակցել է մինչև այն պահը, երբ քրոջը գտավ Սիրիա և Պաղեստին ուղևորվող հայ փախստականների մահվան քարավաններում: Այնուհետև նա միացել է դաշնակիցների զորքերին և ֆրանսիական ուժերի կազմում մտել Թուրքիա:
Տեսնելով գործընկերների դժկամությունը՝ ճանաչելու Օսմանյան բանակում կռված քաջ արաբներին ու հայերին, պրոֆեսոր Աքթարը որոշել է Թորոսյանի գիրքը հրատարակել թուրքերենով:
Այնուհանդերձ, մամուլում նշում էին, որ Թորոսյանի գիրքը «գեղարվեստական գրականություն» է, իսկ Թորոսյանը՝ «ստախոս»:
Օսմանյան կայսրությունում ցածր պաշտոններ զբաղեցնող հայերը զինաթափվել են և հետագայում սպանվել ցեղասպանության ժամանակ, կանայք թուրք զինվորների կողմից բռանաբարվել են: Ուինսթոն Չերչիլն էլ ջարդերն անվանել է հոլոքոստ:
Գալիպոլիի մարտում զոհվածների ժառանգները կարող են 2015թ հարցնել. ինչու հարագանքի տուրք չեն մատուցում խիզախ արաբներին և հայերին, այդ թվում կապիտան Թորոսյանին, ովքեր պայքարել են Օսմանյան կայսրության հետ միասին»: