The Miami Herald. Թուրքիայում մի իշխանություն կա և դա պատկանում է Էրդողանին
14/05/2013 20:33

The Miami Herald. Թուրքիայում մի իշխանություն կա և դա պատկանում է Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Էրդողանի իշխանության օրոք մամուլի ազատությունը վատթար իրավիճակում է հայտնվել: Այս մասին գրում է «The Miami Herald» պարբերականը:

Մարտ ամսին լրագրող Հասան Քեմալին ստիպողաբար աշխատանքից ազատել են, քանի որ վերջինս հրապարակել էր գաղտնի արձանագրություններ և որի պատճառով Թուրքիայի իշխող կուսակցությունն անհարմար իրավիճակում էր հայտնվել:

Լրագրող Ամբերին Զամանը կորցրել է իր աշխատանքն ապրիլ ամսին, քանի որ քննադատել է Սիրիայի, ինչպես նաև քրդական փոքրամասնության հարցում կառավարության վարած քաղաքականությունը:

Նուրայ Մերեթը քննադատել է քրդական քաղաքականության հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը և մտահոգություն հայտնել, որ «հզոր» վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է դառնալ ավտորիտար առաջնորդ: Նրան ազատել են աշխատանքից:

Մինչ լրագրողները ստիպողաբար աշխատանքից ազատվում են, Էրդողանը ճնշում է գործադրում նրանց հրապարակումների վրա և հարձակվում նրանց վրա ուղղակի կամ անուղղակի կերպով: Այս ամենը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս. արդյո՞ք Թուրքիան ունի առաջադեմ ժողովրդավարություն, որը խոստանում էր 10 տարի շարունակ վարչապետի պաշտոնը ստանձնած Էրդողանը:

«Մեդիա-կառավարություն հարաբերությունները միշտ խնդրահարույց են եղել, քանի որ ճնշում գործադրելու միջոցով քաղաքական խմբերը միշտ էլ փորձել են վերահսկել լրատվամիջոցներին և լրագրողներին»,- նշել է Քեմալը:

«Ամբողջ համակարգը կոռումպացված է: Թուրքիայում մի իշխանություն կա և դա պատկանում է Էրդողանին»,- նշել է Զամանը: 

The Miami Herald. Թուրքիայում մի իշխանություն կա և դա պատկանում է Էրդողանին