.jpg)
Մեծ Բրիտանիան մտադիր է երկարացնել Աֆղանստանում իր զորքերի ծառայությունը
Մեծ Բրիտանիայի բարձրագույն զինվորական հրամանատարությունը երկրի պաշտպանության նախարար Ֆիպիլ Համոնդին ներկայացրել է Աֆղանստանից բրիտանական զորքերի դուրսբերման նախնական ծրագիրը, ըստ որի երկարացվելու է Աֆղանստան ժամանող նոր ստորաբաժանումների մնալու ժամկետը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում կատարելով The Independent-ին:
Բրիտանացի գեներալները գտնում են, որ Աֆղանստանից բրիտանական զորքերի դուրսբերումից առաջ պետք է հոգ տանեն այն մասին, որ Աֆղանստանի ոստիկանությունը և բանակը արդյունավետ կարողացել են հաղթահարել իրենց պարտականությունները՝ կապված երկրի անվտանգության ապահովման հետ:
Հաշվի առնելով այդ՝ բրիտանացիները մտադիր են երկարացնել ծառայությունն այն խմբերի համար, որոնք փոխարինելու են գործող կոնտինգենտին, ինչպես նաև թույլ չեն տալու զգալի կրճատել բանակի կոնտինգենտը մինչև 2013 թվականի ավարտը:
Ներկայում Աֆղանստանում բրիտանացիների ծառայության ժամկետը կազմում է վեց ամիս: Զինվորականների հաջորդ խումբը, որի ժամանումը սպասվում է աշնանը, Աֆղանստանում գտնվելու է ութ ամիս: Երեք բրիգադը՝ ավելի քիչ թվաքանակով, ծառայելու է վեց ամիս, սակայն որոշները մնալու են ինը ամիս: