Վարանը վիրահատվել է
14/05/2013 19:31

Վարանը վիրահատվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը, ով «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության հերթական տուրի խաղում վնասվածք է ստացել, ենթարկվել է վիրահատության: Ակումբի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն` վիրահատությունը հաջող է անցել: 

Բժիշկները հայտնել են, որ ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 շաբաթ: Սա նշանակում է, որ Վարանն այլևս չի մասնակցի ընթացիկ մրցաշրջանի վերջին հանդիպումներին:

Վարանը վիրահատվել է