Տեղումները կշարունակվեն. Կարկուտի հավանականությունը մեծ է
14/05/2013 10:33

Տեղումները կշարունակվեն. Կարկուտի հավանականությունը մեծ է

Այսօր հանրապետության տարածքում պարբերբար սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Շրջանների զգալի մասում ցերեկային ժամերին հավանական են տևական և զգալի առատ տեղումներ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Առատ տեղումները կդադարեն և այս գիշեր և մայիսի 15-ին գրեթե ամենուրեք կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Միայն առանձին շրջաններում կա կարճատև անձրևի հավանականություն, հնարավոր է քամի 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը, արևի ազդեցությամբ պայմանավորված, ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:


Երևանում ողջ օրվա ընթացքում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ, ամպրոպի ժամանակ քամի 10-15մ/վրկ:

Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: Այս մասին հաղորդում է Meteo-tv.am-ը:
Մայիսի 15-ին Երևանում սպասվում է առանց էական տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է միայն կարճատև անձրև:

Տեղումները կշարունակվեն. Կարկուտի հավանականությունը մեծ է