«Amnesty International». «Եվրատեսիլյան ստվերը» հետևում է Ադրբեջանին
15/05/2013 21:17

«Amnesty International». «Եվրատեսիլյան ստվերը» հետևում է Ադրբեջանին

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին ու հիշեցրել, թե 12 ամիս առաջ Ադբեջանում այս ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել:

«Բաքվում կայացած նախորդ տարվա մրցույթը կարճ ժամանակով հույս արթանցրեց մարդու իրավունքների հարցում, իսկ երբ ԶԼՄ-ների անցուդարձն ավարտվեց, Ադրբեջանում այլախոհների համար դժվար ժամանակները հետ վերադարձան: Օրինակ՝ 23-ամյա ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի, ով 5 տարի ազատազրկման է դատապարտվել:

Նա մեղադրվում է «խուլիգանության» մեջ, «Amnesty International»-ը սակայն գտնում է, որ դա շինծու մեղադրանք է և Մեհման Հուսեյնովն իշխանության թիրախում է հայտնվել նրա համար, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ դատապարտել է երկրի թերությունները:

Մեհմանը «Երգ հանուն ժողովրդավարություն» արշավի համակարգողն է: Որպես քարոզարշավի մաս՝ նա հանդիպել էր «Եվրատեսիլ 2012» հաղթող Շվեդիայի ներկայացուցիչ Լորենի հետ` քաջալերելով նրան խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վերաբերյալ: 

Հունվարի 26-ին Բաքվում տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են, նրանցից 5-ը դատպարտվել են ազատազրկման: Փետրվարի 27-ին, Բաքվի դատարանը փաստաբան Բախտյար Մամեդովին դաատապարտել է 8 տարվա ազատազրկման`  իրավապաշտպանի գործունեության համար:

Մարտի 8-ից 15-ը «NIDA» երիտասարդական շարժման 4 անդամներ ձերբակալվեցին՝ մարտի 10-ին խաղաղ ցույցին մասնակցելու համար»: 

«Amnesty International». «Եվրատեսիլյան ստվերը» հետևում է Ադրբեջանին