Ադրբեջանն իր միջազգային պարտավորությունները չի կատարում
15/05/2013 20:11

Ադրբեջանն իր միջազգային պարտավորությունները չի կատարում

Մամուլի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչն այսօր իր խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ընդունված այն օրինագծի վերաբերյալ, համաձայն որի` քրեական պատասխանատվություն է սահմանում համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

«Ես վերջերս զգուշացրել էի կառավարությանը, որ հեռու է զրպարտությունը ապաքրեականացնելու վերաբերյալ իր տված խոստումից: Այս պարտավորությունը պետք է ի կատար ածվեր Ադրբեջանի նախագահի հրամանագրով 2011թ. դեկտեմբերին ընդունված Գործողությունների ազգային ծրագիր շրջանակներում, որոնք ուղղված մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

Երեկվա փոփոխությունները Ադրբեջանին էլ ավելի հեռվացնում ԵԱՀԿ-ի հանձնարարականներից` ապաքրեականացնել զրպարտությունը: Կոչ եմ անում նախագահ Ալիևին չստորագրել այդ փոփոխությունները»,- նշել է Միատովիչը:

Միատովիչը նաև անդրադարձել է «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալի դատավճռին, համաձայն որի նա 9 տարվա ազատազրկման դատապարտեց՝ հարկերից խուսափելու և դրամ շորթելու մեղադրանքներով:

«Ես արդեն մոնիտորինգի եմ ենթարկել Զեյնալիի դեմ հարուցված քրեական գործը և մտահոգված եմ իր 13-ամիս տևած կալանքից: Ես հիասթափված եմ, որ արդար դատական գործի վերանայման վերաբերյալ իմ հույսը ի կատար չի ածվել և որ նա այժմ դեմ հանդիման է կանգնել երկարժամկետ ազատազրկման»,- նշել է վերջինս և կոչ արել իշխանություններին ազատ արձակել Զեյնալին և բանտում գտնվող այլ լրագրողների:

Մամուլի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ նշել է նաև Ադրբեջանում մամուլի ազատության հարցում այլ սահմանափակումների մասին, այդ թվում «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Խադիջա Իսմայիլովայի հարցում ահաբեկումն և Ազադլիգ օրաթերթին հասցված անհամաչափ վնասը: Նա նշել է, որ նման զարգացումները, մասնավորապես, մտահոգիչ են նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Ադրբեջանն իր միջազգային պարտավորությունները չի կատարում