«Բարսելոնն» ակտիվացնում է Նեյմարին ձեռք բերելու ջանքերը
15/05/2013 19:59

«Բարսելոնն» ակտիվացնում է Նեյմարին ձեռք բերելու ջանքերը

«Բարսելոնի» պատվիրակությունը մոտ ժամանակներս կմեկնի Սան Պաուլո` «Սանթոսի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլն անցկացնելու համար:

Կատալոնյան ակումբն այդ ուղղությամբ իր ջանքերն ակտիվացնում է այն պատճառով, որ 21-ամյա տաղանդի նկատմամբ առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալը», որը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել 120 մլն եվրո:

Նախկինում տարբեր աղբյուրներ հաստատել են, որ Նեյմարը նախնական պայմանագիր է ստորագրել «Բարսելոնի» հետ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 45 մլն եվրո:

Հիշեցնենք, որ վերջերս «Սանթոսի» նախկին ֆունկցիոներներից մեկը` Վիսենտե Կասկիոնեն, հայտարարել էր, թե Նեյմարը հաստատ կտեղափոխվի «Բավարիա»: Սակայն մյունխենյան ակումբը շատ արագ հերքեց այդ լուրը:

«Բարսելոնն» ակտիվացնում է Նեյմարին ձեռք բերելու ջանքերը