.jpg)
ԱՄՆ-ի հետախուզության տվյալներով Ասադին աջակցում է բնակչության 75 %-ը
Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է հավաքել 75 % ձայն, եթե ընտրությունները կայանան հաջորդ տարի:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզության տվյալներով, Ասադը կարող է մնալ նախագահի պաշտոնում մինչև 2020թ.-ը:
ԿՀՎ-ն այդպիսի եզրակացության է հանգել Սիրիայից ստացվող լուրերի և հարցումների հիման վրա:
Նշվում է, որ Ասադը սկսել է նորից ժողովրդականություն վայելել, քանի որ կառավարական ուժերը սկսել են հաջողություններ գրանցել ապստամբների դեմ պայքարում: