Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլ անցած 10 երկրները
15/05/2013 11:12

Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլ անցած 10 երկրները

Նախօրեին Շվեդիայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Դրա ընթացքում ընտրվեցին այն 10 երկրները, որոնք մայիսի 18-ին կմասնակցեն «Եվրատեսիլ 2013» եզրափակչին:

Այդ երկրներն են` Մոլդովա, Էստոնիա, Լիտվա, Իռլանդիա, Ուկրաինա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Նիդեռլանդներ։

Կիսաեզրափակչի այս փուլին մասնակցում էր 16 երկիր: Հետագա մրցապայքարից դուրս են մնացել Ավստրիան, Սլովենիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն, Կիպրոսն ու Սերբիան։

Նշենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին, որի ընթացքում ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող Dorians խումբը՝ Lonely Planet երգով։

 

Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլ անցած 10 երկրները