Հանրային ծառայությունների հանձնաժողովը կվերանայի էլեկտրաէներգիայի գինը
15/05/2013 16:32

Հանրային ծառայությունների հանձնաժողովը կվերանայի էլեկտրաէներգիայի գինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքը:

Նախորդող հրապարակում՝ Գազը կարող է թանկանալ. Հայռուսգազարդը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել

Հանրային ծառայությունների հանձնաժողովը կվերանայի էլեկտրաէներգիայի գինը