Թոշակառուն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել (Տեսանյութ)
15/05/2013 21:33

Թոշակառուն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել (Տեսանյութ)

Քուչակ գյուղի բնակիչ 65-ամյա Գրիշա Հարությունյանը այսօր առավոտից Ազատության հրապարակում է: Թոշակառուն հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ պետական գերատեսչությունները պատասխանեն իր դիմումներին: Այս մասին հայտնում է PanArmenian.net-ը:

Գրիշա Հարությունյանը միայնակ թոշակառու է, ստանում է 13 հազար դրամ թոշակ: Ասում է, որ իր միակ եկամուտը ստանում էր հողամասից: Սակայն այս տարի մշակած ելակը նախօրեին կարկուտը տարել է:

«Կինս 50 տարեկան է, ես՝ 65: Կինս՝ տեսնելով, որ էլ ճար չկա, գնացել է Ռուսաստանի Դաշնություն, հավաքարար է աշխատում: Պահանջել եմ, որ եթե դուք չեք կարողանում ինձ թոշակով ապահովել, որ ես նորմալ ապրեմ, իմ երեխային տվեք ինձ որպես խնամակալ, պատասխան չեմ ստանում, տղաս արդեն 6 ամսվա ծառայող է»,- պատմում է Գրիշա Հարությունյանը: 

Թոշակառուն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել (Տեսանյութ)