.jpg)
Վիեննայում և Ստամբուլում քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը
ԱՄԷԳ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ներդրել է իր բոլոր ջանքերը Վիեննայում այսօր ընթացող հանդիպման ժամանակ Իրանի հետ հակասությունները լուծելու համար: Այս մասին հայտնում է Reutets գործակալությունը:
«Մեր նպատակն է ավարտել կառուցողական մոտեցման աշխատանքները, որն օգնելու է լուծել մնացած չլուծված հարցերը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Տարբերությունները մնում են, սակայն մենք վճռական ենք տրամադրված այդ խնդիրները լուծելու համար»,- ասել է ԱՄԷԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերտսը:
Այս բանակցությունները 10-րդն էին 2012 թվականի սկզբից ի վեր: Իրանական պատվիրակությունը գլխավորում է ԱՄԷԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեին:
Նշենք, որ նույն օրը Իրանի մեկ այլ պատվիրակություն էլ՝ Սաիդ Ջալիլիի գլխավորությմաբ Ստամբուլում հանդիպելու է ԵՄ պատվիրակության հետ: Ջալիլին նշել է, որ Թեհրանը ներկայացրել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկների փաթեթ, որը ներառում է մի շարք «հատուկ առաջարկներ»: Ըստ նրա՝ առաջարկներն հիմնված են միջազգային իրավունքրի նորմերի վրա և կոչված են Իրանի սուվերեն իրավունքրը պաշտպանելուն՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը գնում:
Ջալիլին հայտնել է, որ միջազգային միջնորդների «վեցյակը» արդեն 40 օր չի պատասխանում Թեհրանի առաջարկին, որն արվել է ապրիլի սկզբին Ալմաթիի հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, սկզբում պատասխանի էին սպասում մի քանի օրվա ընթացքում, իսկ այժմ Իրանը սպասում է վերջնական պատասխանի՝ առանց նախնական վարկածների: