.jpg)
Լևոն Զուրաբյան. Ընտրությունը չօգտագործել որպես պայքարի միջոց, անիմաստ է
Ընտրությունը չօգտագործել որպես պայքարի միջոց, անիմաստ է: Քաղաքական ուժերի ամենակարևոր առաքելությունն է` մասնակցել ընտրություններին: «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Պետք է արձանագրել, որ ընտրական պրոցեսը վերջնականապես ոչնչացված է Հայաստանում»,- ասաց Լ. Զուրաբյանն ու հավելեց, թե Հայաստանում ստեղծվել է ամբողջատիրական համակարգ:
4 տարի ընտրություն չի լինելու, ինչը, Լ. Զուրաբյանի խոսքով, նշանակում է ապատիա, ճահճացում, ժողովրդի համար անելանելի վիճակ: