.jpg)
Հրազդան ՔԿՀ պետի նախկին տեղակալի դեմ գործ են սարքո՞ւմ. Գնդապետը բողոքում է
Նախօրեին՝ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատված և կադրերի ռեզերվ ուղարկված «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ, գնդապետ Մարատ Գրիգորյանը իր պաշտոնից հրաժարվել է մոր դեմ հարուցված քրեական գործի պատճառով:
«Ես որոշեցի համակարգից դուրս գալ, քանի դեռ այս գործով դատավարություն է ընթանում, սակայն համակարգից դուրս չեմ եկել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա և չբացառեց, որ հետագայում կվերադառնա համակարգ:
Նրա խոսքով` իր մոր դեմ հարուցված քրեական գործը շինծու է և սարքվել է ոստիկանությունում այս պահին էլ աշխատող բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից:
«Սա անձնական թշնամանք է իմ նկատմամբ, որովհետև իմ մայրը հարյուր տարին մեկ անգամ է գնացել այդ հյուրանոց: Իմ ընտանիքը պատվով ապրած ընտանիք է, ես կոչումով գնդապետ եմ, այս խայտառակությանը ո՞նց դիմանամ: Ես 20 տարի աշխատել եմ ուժային կառույցներում, կարող եք հետաքրքրվել, ո՞նց եմ աշխատել, սակայն դա հիմա ինձ համար երրորդային է դարձել, որովհետև ավելի լուրջ բաներ են ի հայտ գալիս, մեր մեջ արդեն մի քանի տարի է, ինչ թշնամական հարաբերություններ են: Գործը հիմա դատաքննության փուլում է, առայժմ հետաձգում են, տեսնենք, ոնց կընթանա, և ըստ այդմ էլ կհրապարակենք այդ պաշտոնյայի անունը»,- ասաց նա:
Հարցին` իսկ այս ընթացքում ինչո՞վ է պատրաստվում զբաղվել, Մ. Գրիգորյանը, պատասխանեց, որ առայժմ որևէ բանով չի զբաղվելու:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ` 63- ամյա Հռիփսիկ Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լիլիթ-2» ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Գրիգորյանի կինը և ամուսնու մահից հետո վաստացի ղեկավարելով ՍՊԸ-ին պատկանող, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցային համալիրը, 2012թ. փետրվար ամսից մինչև 2012р. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհիներ Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի օժանդակությամբ հյուրանոցր պահել, ղեկավարել և օգտագործել Է 2 կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, մատուցողուհիների հետ սպայմանավորվածության համաձայն` գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար նրանց միջոցով 6.000-ական ՀՀ դրամով պարբերաբար տրամադրել է մարմանավաճառներ Հեղինե Հ.-ն, Լիանա Շ.-ին, Համեստ Բ.-ին, Նարինե Բ.-ին, Հերմինե Ս.-ին, Ամալյա Հ.-ին, Անահիտ Մ.-ին և այլոց, իսկ ստացված գումարը միանձնյա տնօրինել:
Նրա հետ միասին մեղադրանք է առաջադրվել նաև Էլզա Սահակովային և Զվարթ Ալավերդյանին այն բանի համար, որ 2012թ. փետրվար ամսից միչև 2012թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով Հռիփսիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող, Աբովյան քաղաքի Սևանի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցում` որպես մատուցողուհիներ, Հռիփսիկ Հարությունյանի հետ պայմանավորվածոթյան համաձայն՝ հյուրանոցի հաճախորդներից 1.000-ական ՀՀ դրամ թեյավճար վաստակելու ակնկալիքով, այդ առումով հյուրանոցի այցելուների հաճախականաթյունն ապահովելու նպատակով, գումարի դիմաց սեոական հարաբերություն ունենալու համար պարբերաբար հյուրանոց են կանչել մարմնավաճառներ Հեղինե Հ.-ին, Լիանա Շ.-ին, Համեստ Բ.-ին, Նարինե Բ.-ին, Հերմինե Ս.-ին, Ամալյա Հ.-ին, Անահիտ Մ.-ին և այլոց, որոնց առանձնասենյակները 6.000-ական ՀՀ դրամով տրամադրելով և ստացած գումարը Հռիփսիկ Հարությունյանին փոխանցելով` օժանդակել է վերջինիս նշված հաստատությունը 2 կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելու համար պահելուն, ղեկավարելուն և օգտագործելուն:
Նախորդող հրապարակում` Հյուրանոցի տնօրենը և մատուցողուհիները հյուրանոցը պոռնկատան են վերածել