.jpg)
«Խելացի գիշերազգեստը» Ձեր փոխարեն երեխային հեքիաթ կպատմի
Երեխաները հաճախ են խնդրում ծնողներին հեքիաթ պատմել: Աշխատանքային ծանր օրվանից հետո ծնողները հնարավորություն չեն ունենում երեխայի խնդրանքը կատարելու: Գիտնականները գտել են այս հարցի լուծումը, որից երկու կողմն էլ գոհ կմնան:
«Ռոսբալտը» հաղորդում է, որ գիտնականները «խոսող» գիշերազգեստ են պատրաստել, որը հեքիաթներ է պատմում:
Գիշերազգեստի աշխատանքի համար անհրաժեշտ է հատուկ սարք՝ սմարտֆոն կամ պլանշետ, որի միջոցով «խելացի գիշերազգեստը» կխոսի:
Ի դեպ, այն արժե 16 ֆունտ սթերլինգ: Հարկ է նշել, որ արտադրվել են տարբեր չափսեր, անգամ 1 տարեկան երեխայի համար:
Առաջարկվում է 47 հեքիաթ: Հեքիաթը ոչ միայն կարելի է լսել, այլ նաև կարդալ: Սա հատուկ այն երեխաների համար է, ովքեր արդեն տառաճանաչ են: