.jpg)
«Ազատամարտիկը պահանջում է այն, ինչ ամեն տարի ՊՆ-ն ասել է Կառավարությանը»
Այսօր ազատմարտիները պահանջում են հենց այն, ինչի մասին Պաշտպանության նախարարությունն ամեն տարի բյուջեի հաստատումից առաջ ասում է Կառավարությանը: Այս մասին` անդրադառնալով ազատամարտիկների բողոքի ակցիաներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Ամեն տարի ՊՆ-ն դիմում է Կառավարությանը, որ լուծվի ազատամարտիկների, թոշակի անցած սպաների սոցիալական փաթեթի հարցը: Մենք դա միշտ էլ ասել ենք: Մյուս կողմից չենք ուզում, այսպես ասած, գնդակը գլորել Կառավարության դաշտ ու հանգիստ նստել: Դա իրականում լուրջ ծախս է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրեց.
«Ազատամարտիկներին իր այցելությունների ընթացքում ՊՆ սոցիալական ծառայության պետը փորձել է հնարավորինս հստակեցնել եղած պահանջներն ու դրանք ավելի հիմնավորված դարձնել»:
Նշենք, որ նախօրեին` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ, Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները դադարեցրեցին իրենց նստացույցը, նշելով, որ պայքարը շարունակելու համար հասարակական կազմակերպություն են հիմնելու: