Կինը դիահերձարանում ճանաչել է նախկին ամուսնու դիակը
15/05/2013 21:05

Կինը դիահերձարանում ճանաչել է նախկին ամուսնու դիակը

Ապրիլի 14-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտից, «գլխի սալջարդ վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել անհայտ տղամարդու:

Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ապրիլի 16-ին տուժողը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել էր:

Ապրիլի 23-ին ոստիկանություն էր ներկայացել մի կին և հայտնել, որ նույն օրը դիահերձարան է գնացել և պարզել, որ նշված տղամարդն իր նախկին ամուսինն է` 1973 թ. ծնված Աշոտ Թորոսյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտ Թորոսյանը մահացել է Կոմիտասի շուկայի հարակից տարածքում ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալված, 1985 թ. ծնված Արամ Մ.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացած վնասվածքներից:

Արամ Մ.-ն կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է: 

Կինը դիահերձարանում ճանաչել է նախկին ամուսնու դիակը