Իրանի ԱԳ նախարար. Բաշար ալ-Ասադը հավատում է հաղթանակին
15/05/2013 20:50

Իրանի ԱԳ նախարար. Բաշար ալ-Ասադը հավատում է հաղթանակին

Սիրիան հաջորդ անգամ կպատասխանի Իսրայելի հարձակմանը: Այս մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջերս Իսրայելի կողմից Սիրայի վրա կատարած օդային հարձակման փաստին, մասնավորապես նշել է. «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին: Իմ հետ ունեցած հանդիպման ժամանակ Ասադը սառնասրտությամբ ասաց, որ հաջորդ անգամ Սիրիան կպատասխանի հարձակմանը»:

Ալի Աքբար Սալեհին, խոսելով Բաշար ալ-Ասադի հետա ծրագրերի և իշխանության մնալու հավանականության մասին, նշել է. «Նրանք, ովքեր կարծում են, որ Ասադը թուլանում է և աստիճանաբար կորցնում իշխանությունը, սխալվում են. Ընդհակառակը, նա վճռական է տրամադրված, տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին տեղյակ է և հավատում է հաղթանակին»:

Հավելենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալութունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպության տվյալներով 2014թ. Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում գործող նախագահ Բաշար ալ-Ասադը 75 տոկոս ձայն կստանա: 

Իրանի ԱԳ նախարար. Բաշար ալ-Ասադը հավատում է հաղթանակին