.jpg)
Ֆրանսիայում բեմադրել են Հովհաննես Թումանյանի հեքիաթները
Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը Ֆրանսիայում հայ հանդիսատեսի դատին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը: Այս մասին հայտնում են միության լրատվական բաժնից:
Ներկայացման նպատակն է ճանաչելի դարձնել և տարածել հայ մշակույթը Ֆրանսիայում:
.jpg)
Այդ նպատակի իրականացման համար էլ ընտրվեցին հայ մեծանուն գրող Հ. Թումանյանի հեքիաթները: Առաջիկայում նախատեսվում է նաև «Սասնա Ծռեր» դյութազներգության բեմադրությունը:
«Երկու ճանապարհորդներ՝ Կիկան ու Ֆրիկան, Հայաստան են եկել հեքիաթներ որոնելու: Դրա համար էլ քաղաքից քաղաք են անցնում` իրենց իմացածը պատմելու և ուրիշ հեքիաթներ գտնելու ակնկալիքով:
Այս ճամփորդության միջոցով` գունազարդված խոսքով ու պատկերներով, հանդիսատեսը` մեծ ու փոքր, կտեղափոխվի մի մայրցամաքից մյուսը և մշակութային այս խառնարանում կգտնի իր մանկության հեքիաթները»,- ասված է հաղորդագրության մեջ: