Սիրիական բանակի արկերը պայթել են Իսրայելի կողմից վերահսկվող լեռան վրա
15/05/2013 20:06

Սիրիական բանակի արկերը պայթել են Իսրայելի կողմից վերահսկվող լեռան վրա

Սիրիական բանակի մի քանի արկեր, առանց վնասելու, պայթել են Խերմոն լեռան (արաբ. Ջաբալ ալ-Շեյխ)՝ Իսրայելի կողմից վերահսկվող ամենաբարձր կետի վրա: Իսրայելի բանակի զինվորականները կարծում են, որ դա չի եղել նպատակաուղղված հարված՝ հաշվի առնելով Սիրիայում շարունակվող պատերազմը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ այդ հարվածները Սիրիայի ներսում տիրող իրավիճակի արդյունքն է: Բանակը որոշում է կայացրել զբոսաշրջիկների համար ժամանակավորապես փակել այդ շրջանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Միջադեպի մասին իսրայելցի զինվորականները տեղեկացրել են ՄԱԿ խաղաղապահներին, ովքեր Գոլանի բարձունքների ապահովում են իսրայելա-սիրիական հրադադարը: Նախորդ դեպքերում Իսրայելը նման հարվածներին պատասխանում էր կրակով՝ ոչնչացնելով սիրիական բանակի թիրախները:

Խերմոն լեռը հայտնի է որպես Իսրայելի միակ լեռնադահուկային հանգստավայր, որտեղ ձմռանը գալիս են հազարավոր զբոսաշրջիկներ:

 

Սիրիական բանակի արկերը պայթել են Իսրայելի կողմից վերահսկվող լեռան վրա