Արգելվում է ձուկ որսալ ընձուղտի վրա նստած. Անհեթեթ օրենքներ. Մաս 4
16/05/2013 19:55

Արգելվում է ձուկ որսալ ընձուղտի վրա նստած. Անհեթեթ օրենքներ. Մաս 4

1. Կոննեկտիկուտում, եթե որևէ մեկը որոշել է հեծանվով երթևեկել 104 կմ/ժամ արագությամբ, ապա ոստիկանությունը կկանգնեցնի ու կտուգանի:

2. Վիսկոնսինում արգելում է բանտարկյալներին կերակրել կարագի փոխարինող մթերքով:

3. Իլլիոնիս նահանգում հատուկ օրենքով արգելվում է ձուկ որսալ՝ ընձուղտի վրա նստած: Այսպիսի իրավիճակ պատկերացնելն անգամ դժվար է, սակայն եթե նման գաղափար ունեք ու որոշել եք իրականացնել, ապա այդ արեք Իլլիոնիսից հնարավորինս հեռու:

4. Եթե Լուիզիանայում որևէ մեկը բանկ է կողոպտում, ապա նրան արգելվում է կրակել դրամարկղի աշխատողի վրա, ով ինքնակամ հանձնել  է գումարը: Պատճառաբանությունը հետևյալն է՝ ո՞վ կցանկանա լրագրողների ու ոստիկանների աշխատակիցներին ներկայանալ թաց տաբատով:

5. Կոլորադոյում հարևաններին արգելվում է միմյանց փոշեկուլ տալը: Եթե դուք ապրում եք այդ նահանգում, ապա կարող եք հարևանին տալ այն ամենը, ինչ կցանկանաք, բացի փոշեկուլից: Հարկ է նշել, որ արգելքն ազդում է միայն մոտ հարևանների վրա: Անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել քիչ հեռու ապրող ծանոթներին:

Նախորդող հրապարակում՝ Ավանակներին արգելվում է քնել լոգարանում. Անհեթեթ օրենքներ. Մաս 3
 

 

Արգելվում է ձուկ որսալ ընձուղտի վրա նստած. Անհեթեթ օրենքներ. Մաս 4